Ավտովթար՝ Մեծամորի ոստիկանության հենակետի մոտակայքում. կա մեկ զոհ
Արտակարգ Պատահար
Այսօր Մեծամորի ոստիկանության հենակետի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, կա մեկ զոհ. տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ ավտովթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։17-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Chevrolet» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)