«Ժողովուրդ». ՔՊ վարչության նիստին Փաշինյանը ուրախ է եղել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության փակ նիստին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ է եկել:
Նախ, նա ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին է շնորհակալություն հայտնել Վաղարշապատի ընտրությունների հաղթանակի համար, այնուհետեւ ՔՊ-ի 20 հոգանոց վարչության անդամների ներկայությամբ գովաբանել ու ծափերով դիմավորել է Արգիշտի Մեխակյանին:
Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն անձամբ է ասել, որ Մեխակյանին վարչության նիստին հրավիրեն, որպեսզի շնորհավորեն ու մեծարեն Էջմիածնում հաղթանակի հասնելու համար:
Մեխակյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վարչության անդամների մոտ գովասանքի խոսքեր են լսել Փաշինյանից:
Փաշինյանը ՔՊ վարչությանն ակնհայտ ցույց է տվել, որ այս նվաճումը նախարարի, մարզպետի ու Մեխակյանի հաղթանակն է: Ավելին՝ նշել է, որ նրանք «լույս» բացեցին ՔՊ-ի համար` առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հույս ունենալու համար:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՔՊ վարչության փոխնախագահները կրկին լինելու են էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու