Ֆիցոն օգնության խնդրանքով դիմել է Ռյուտեին
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին խնդրել է ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնում է Սլովակիայի պետական վարչակազմի պաշտոնական կայքը։
«Համատեղ քննարկման ընթացքում Ֆիցոն նաև դիմել է Գլխավոր քարտուղարին՝ Սլովակիայի Հանրապետության հակաօդային պաշտպանության ամրապնդման խնդրանքով։ Հանդիպմանը քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Վարչապետը հաստատել է, որ Սլովակիան Ուկրաինային մահաբեր զենք չի մատակարարի, բացառությամբ առևտրային պայմանագրերի, սակայն կշարունակի ոչ մահաբեր զենքի օգնություն ցուցաբերել», - ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան