ԱՄՆ-ն խորհրդակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագրի շուրջ. Axios
ԱՄՆ
Վաշինգտոնը, Մոսկվայի հետ խորհրդակցելով, մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը։
«28 կետից բաղկացած ծրագիրը ոգեշնչված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության հասնելու հաջող ջանքերով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը կարևոր դեր է խաղում ծրագրի մշակման գործում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դիվանագետը այն մանրամասն քննարկել է Կիրիլ Դմիտրիևի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրենի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան