Դե՛, Ալեն, չե՞ս վախենա. Արամ Գաբրելյանով
Քաղաքական
Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը Facebook-ի իր էջում գրառում է արել․
«Ասում են, թե Ալեն Սիմոնյանը բանավեճի է հրավիրել ցանկացած լրագրողի։
Ես լրագրող եմ՝ պատրաստ եմ Ալենի հետ բանավեճի։ Հաշվի առնելով, որ Հայաստան մուտք գործելու արգելք ունեմ, պատրաստ եմ առցանց զրույցի, ուղիղ եթերում՝ նա Երևանում, ես՝ Մոսկվայում:
Ալենը պարծենում է, որ ռուսերեն լավ գիտի։ Բանավեճ ռուսերենով ցանկացած ժամանակ: Դե՛, Ալեն, չե՞ս վախենա»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր լրատվամիջոցներին առաջարկում է կազմակերպել իր մասնակցությամբ բաց, չմոնտաժված հարցազրույց:
«Առաջարկում եմ, որ ամենակարկառուն քաղաքական մեկնաբանները, խմբագիրները, որոնք այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, հանդիպեն ինձ հետ։ Ես պատրաստ եմ հարցազրույց տալ բոլոր այն ընդդիմադիր լրատվականների խմբագիրներին կամ նրանց ներկայացուցչին՝ իրենց տաղավարում, իրենց տարածքում, իրենց նախընտրած հարթակում»,– ասել է Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ