ՆԱՏՕ-ի երկիրը կործանիչներ է օդ բարձրացրել
Աշխարհ
Ռումինիան, Լեհաստանից հետո, կործանիչները օդ է բարձրացրել «անօդաչու թռչող սարքի կողմից օդային տարածքը խախտելու» պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։
Գերատեսչությունում պնդում են, որ ռումինական տարածքում ընկել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ։ Առաջին անգամ ռադարն արձանագրել է դրոնի ազդանշանը Ռումինիայի օդային տարածությունից 8 կմ հեռավորության վրա՝ Տուլչա շրջանի Պերիպրավա և Կիլիա Վեկե գյուղերից ոչ հեռու:
«Դրանից հետո անօդաչուի ազդանշանն անհետացել է ռադարներից, բայց պարբերաբար հայտնվել է 12 րոպե Գալաց շրջանի գյուղերի մոտակայքում», - հավելել են Ռումինիայի պաշտպանության նախարարությունում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան