Ռումինիան էլ բարձրացրեց կործանիչները՝ ռիսկային անօդաչուի պատճառով
Աշխարհ
Ռումինիան, Լեհաստանից հետո, օդ է բարձրացրել կործանիչներ՝ «օդային տարածքի խախտման հնարավորություն ստեղծած անօդաչու թռչող սարքի» պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։ Վարչության տվյալներով՝ ռումինական տարածքում հայտնաբերվել են անօդաչու սարքերի բեկորներ։ Առաջին անգամ ռադարը սարքի ազդանշանը ֆիքսել է Ռումինիայի օդային տարածքից ութ կիլոմետր հեռավորության վրա՝ Տուլչայի շրջանի Պերիպրավա և Կիլիա Վեկե գյուղերի մոտ։
Դրանից հետո անօդաչուի սիգնալը ժամանակավորապես կորել է ռադարներից, սակայն կրկին հայտնվել է մոտ 12 րոպեով՝ Գալացի շրջանի գյուղերի կողքին։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ բոլոր արձագանքման միջոցները գործի են դրվել՝ իրավիճակը վերահսկելու համար։
Ավելի վաղ Լեհաստանն էլ էր օդ բարձրացրել ռազմական ինքնաթիռներ Ուկրաինայի սահմանին՝ անօդաչու սարքերի հնարավոր հայտնվելու վտանգի պատճառով։ Բացի այդ, բարձրագույն մարտական պատրաստվածության էին բերվել հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն հետախուզման ուժերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան