Թուրքիայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով երկխոսություն են ակնկալում
Թուրքիա
Թուրքիան ակնկալում է շարունակել շփումները Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավանդաբար շարունակում է իր հեռախոսային դիվանագիտությունը հակամարտության կարգավորման շուրջ։ «Ուկրաինական հարցը մնում է թուրք առաջնորդի արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոնում», -նշել է աղբյուրը։
Հետևաբար, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Էրդողանի միջև բանակցություններից հետո ռուսական կողմի հետ շփումների հավանականությունը բավականին բարձր է՝ չնայած որ հայտնի չէ, թե ինչ մակարդակով դրանք տեղի կունենան։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ