ՀՀ նախագահը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հուշահամալիրի» մոտ
Քաղաքական
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Թբիլիսիում այցելել է «Հերոսների հուշահամալիր»:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հիշատակին:
Հուշահամալիրում Հանրապետության նախագահին դիմավորել է Վրաստանի համատեղ զորքերի պետի տեղակալ (ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ) Իրակլի Ճիճինաձեն։
ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Նախագահը նաև կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)