Ինդոնեզիայում անձրևներից հեղեղվել է նախագահական պալատը
Համաշխարհային Մամուլ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղատարափ անձրևներից հեղեղվել է նախագահական պալատը, հունվարի 17-ին հայտնում է The Jakarta Post-ը:
Նախագահական նստավայրում ջրի մակարդակը հասնում է 30 սմ-ի: Նախագահը ստիպված է եղել հետաձգել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների հետ իր հանդիպումը:
Տեղատարափ անձևրների հետևանքով առաջ եկած ջրհեղեներից հատկապես տուժել է մայրաքաղաք Ջակարտան, ուր որոշ տեղերում ջրի մակարդակը բարձրացել է ընդհուպ 3 մետր: Այդ շրջաններից տարհանում են մարդկանց: Կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտը:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 3 մարդ: Անօթևան են մնացել 10 հազար մարդ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում