Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը
Իրավունք
NEWS.am-ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվականի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով։
Նշենք, որ համայնքապետարանի ևս երկու աշխատակից է այսօր բերման ենթարկվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)