Որն է ԱՄՆ բանակի նախարարի Կիև այցի նպատակը․ Politico
ԱՄՆ
ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը Ուկրաինա է ուղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում Է Politico-ն։
«Դրիսկոլը ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի և Եվրոպայում ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուի հետ այս շաբաթ շտապ ուղարկվել են Կիև, որպեսզի ուկրաինացիների հետ քննարկեն ծրագիրը», - ասվում է հրապարակման մեջ:
Ըստ անանուն պաշտոնյայի՝ Կիևում հանդիպումներից հետո Դրիսկոլը ճեպազրույցների շարք կանցկացնի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների հետ, որպեսզի նրանց ծանոթացնի խաղաղ ծրագրին և կարգավորման հեռանկարների վերաբերյալ Վաշինգտոնի կարծիքին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան