Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ. ՇՄ նախարարը հանդիպել է Մերի Գրեգի հետ
Քաղաքական
ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար Մերի Գրեգի հետ։ Այս մասին նախարարը հայտնել է սոցցանցի իր էջում:
«Տիկին Գրեգի հետ քննարկեցինք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի` COP30 և 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի` COP17 համաժողովների միջև սիներգիաները, ինչպես նաև երկու կոնվենցիաների շրջանակներում ընթացող գործընթացները։
Անդրադարձել ենք սեպտեմբերին Նյու Յորքում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ նշելով համագործակցության զարգացման կարևորությունը։
Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- գրել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)