Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորման նոր ծրագիրը Կիևի դեմ է․ FT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Վաշինգտոնի նոր ծրագիրը ենթադրում է երկրի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք: Այս մասին գրում են բրիտանական Financial Times թերթի լրագրողները՝ հղում անելով ծրագրի նախագծին ծանոթ աղբյուրներին։
Պատրաստված փաստաթղթում նշվում է, որ ոչ մի օտարերկրյա զորք չի թույլատրվի մուտք գործել Ուկրաինայի տարածք:
Բացի այդ, պլանը չի նախատեսում նաև Միացյալ Նահանգների կողմից Կիևին հեռահար զենքի մատակարարում: Պարբերականի տեղեկություններով՝ պլանը մշակել են ռուսական կողմի մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան