Եվրոպան ֆինանս չունի Ռուսաստանի դեմ պայքարելու համար․ բրիտանացի դիվանագետ (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայում մշտապես հայտարարություններ են անում Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի և ապագա հակամարտությանը նախապատրաստվելու մասին՝ ապավինելով ԱՄՆ-ի աջակցությանը, սակայն Վաշինգտոնը դժվար թե միջամտի։ Նման կարծիք է հայտնել բրիտանացի պաշտոնաթող դիվանագետ Ալաստեր Կրուկը YouTube-ի եթերում։
«Եվրոպայում բոլորը բղավում են Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի մասին։ Բայց դուք պետք է ինքներդ ձեզ հարց տաք. գուցե դա պարզապես հուսահատ եվրոպացիների խիզախությունն է՝ սեփական աղետալի վիճակը թաքցնելու համար», - հարց է ուղղել փորձագետը։ Կրուկը պարզաբանել է, որ Եվրոպան ֆինանս չունի Ռուսաստանի դեմ պայքարելու համար։
Ինչպես նշել է փորձագետը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավերված են, Գերմանիան ֆինանսական դժվարություններ ունի, ամբողջ Եվրոպան դժվարություններ ունի: «Բացի այդ, Եվրոպան չունի բավարար մարդկային ռեսուրս և սպառազինություն», - հավելել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)