Եվրոպան հայտնվել է «խաղից դուրս»․ Politico
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Եվրոպայի դաշնակիցների հետ չի խորհրդակցել Ուկրաինայի հարցով նոր խաղաղ ծրագրի շուրջ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
«Ռուսները հստակ որակել են Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթqոֆին որպես մեկը, ով պատրաստ է առաջ մղել իրենց շահերը: Եվրոպացիների հետ այդ հարցով չեն խորհրդակցել։ Բայց Սպիտակ տանը կա մի խումբ, որն արդեն որոշ ժամանակ եվրոպացիներին դիտարկում է որպես խաղաղ գործընթացի «սփոյլերներ», այնպես որ ինչ-որ իմաստով դա զարմանալի չէ», - պարբերականին ասել է պաշտպանության հարցերով Եվրամիության անանուն պաշտոնյան։
Բրիտանացի դիվանագետներից մեկը հայտնել է, որ Լոնդոնը նույնպես տեղեկացված չի եղել առաջարկների մասին, չնայած ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի սերտ հարաբերություններին Ուիթքոֆի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան