ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Քաղաքական
ՀՀ վարչպապետ Նիկո Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հարցին:
«Ես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ, և հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում՝ հրապարակային, խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին, և ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակով ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)