ՆԱՏՕ-ի ծրագրերին վիճակված չէ իրականանալ. Զախարովա
Ռուսաստան
Հյուսիսատլանտյան դաշինքը չի թաքցնում Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի «ներքին լճի» վերածելու ծրագրերը՝ դրանով իսկ մեկուսացնելով Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«ՆԱՏՕ-ում վաղուց են երազում Բալթիկ ծովը վերածել իրենց ներքին ջրատարածքի՝ ամբողջությամբ մեկուսացնելով Ռուսաստանը։ Նրանք առանձնապես չեն թաքցնում այդ ծրագրերը։ Սակայն նրանց ծրագրերին վիճակված չէ իրականանալ», - ընդգծել Է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը եղել և մնում է Բալթյան տարածաշրջանի լիիրավ մասը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան