Ռոնալդուն «այցելել է» Սպիտակ տուն․ Թրամփը հրապարակել է AI-ով ստեղծված տեսանյութ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տարածել է արհեստական ինտելեկտով ստեղծված տեսանյութ, որտեղ ինքը ֆուտբոլ է խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հետ Սպիտակ տանը։ Ռոլիկում Թրամփն ու Ռոնալդուն հերթով հարվածում են գնդակին՝ գլխով, ոտքերով, ծնկներով, հետո միմյանց փոխանցումներ կատարում։ Թրամփը տեսանյութին կցել է մեկնաբանություն՝ նշելով, որ վիրտուալ հանդիպումը իրեն դուր է եկել և Ռոնալդուն «խելացի և շատ կուլ» է։
Տեսանյութից առաջ Ռոնալդուն հրապարակային շնորհակալություն էր հայտնել Թրամփին ջերմ ընդունելության և հրավերի համար։ Թեև հանդիպումը եղել է միայն թվային ձևաչափով, հաղորդագրությունների տոնայնությունը ներկայացվել է այնպես, կարծես իրական հանդիպում է տեղի ունեցել։
Ռոնալդուի այցը ԱՄՆ համընկել է Սաուդյան Արաբիայի ժառանգատիր արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի համար կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի հետ։ Ֆուտբոլիստը միջոցառմանը մասնակցել է իր հարսնացու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան