Հնարավոր չէ հաղթել ուկրաինական «ռազմական մաֆիայի» հետ միասին․ Օրբան
Աշխարհ
Եվրոպական միությունում սառեցված Ռուսաստանի ակտիվների բռնագրավումը կհանգեցնի դատական հայցերի և եվրոյի փլուզման: Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում։
«Երկարատև դատավարություններ, դատական հայցերի հոսք և եվրոյի փլուզում։ Ահա թե ինչ է մեզ սպասվում, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը», - ընդգծել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Եվրամիությեւնը պետք է ընտրություն կատարի առողջ բանականության օգտին և հրաժարվի պատերազմի ֆինանսավորումից, որում հնարավոր չէ հաղթել ուկրաինական «ռազմական մաֆիայի» հետ միասին: Նա նաև կոչ է արել միավորմանը կենտրոնանալ խաղաղության հասնելու վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան