Թրամփի թիմի անդամներից ով է մշակել Ուկրաինայի համար ԱՄՆ նոր ծրագիրը․ NBC
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի նոր ծրագիրը մշակվել է նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների կողմից, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
Նախկինում արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համատեղ մշակում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած նոր ծրագիր։ Դրանք բաժանված են չորս բաժնի՝ խաղաղություն հանրապետությունում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի ապագա հարաբերությունները Մոսկվայի և Կիևի հետ։
Հաղորդվել է նաև, որ Կիև է ժամանել բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան