Թրամփը հաստատել է Ուկրաինայի համար 28 կետից բաղկացած նոր ծրագիրը․ NBC
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ հաստատել է Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
Հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, աշխատել են ծրագրի վրա։ Նրանք խորհրդակցել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի և ուկրաինացի պաշտոնյաների հետ։
«Ծրագիրը նպատակ ունի երկու կողմերին էլ անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Այն ներառում է այն, ինչ Ուկրաինան ցանկանում է և ինչ է անհրաժեշտ երկարատև խաղաղության հասնելու համար», - նշել է NBC-ի աղբյուրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան