Թրամփի խորհրդականը Ուկրաինայի հակամարտության դադարեցումը անվանել է «ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկը»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի ավագ քաղաքական խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, սակայն հրաժարվել է մեկնաբանել Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, գրում է Укринформ-ը։
«Սա այն հարցն է, որը նախագահը շարունակում է առաջնահերթ համարել մեր արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի լուծումը», - ասել է Միլլերը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղություն հաստատել Եվրոպայում և դադարեցնել անմեղ մարդկանց ոչնչացումը։ Միլլերը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել Թրամփի վարչակազմի նոր 28 կետանոց ծրագիրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան