Հիմարություն է․ ԱՄՆ Կոնգրեսում «սարսափած են» Ուկրաինայի համար նոր խաղաղության պլանից
ԱՄՆ
Հանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը իր սոցցանցերի էջում կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը։
«Ես կտրականապես համաձայն չեմ վարչակազմի՝ Ուկրաինայի փոխարեն Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև Ուկրաինայից համաձայնագիրը որպես կատարված փաստ ընդունելու պահանջ ներկայացնելու նրա ծրագրի հետ։ Եվրոպացիներին այս գործընթացում չներգրավելը հիմարություն է», - գրել է Բեյքոնը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նույնպես նման կերպ է վարվել՝ 1973 թվականին Հարավային Վիետնամից դուրս գալով և 2021 թվականին Աֆղանստանից նահանջելով։ Բեյքոնը կարծում է, որ ներկայիս իրավիճակը հիշեցնում է «Մյունխեն 1938»-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան