Դիմակավորված անձինք առևանգել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին
Իրավունք
Գյումրի քաղաքի քննչական վարչության շենքի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Այս մասին Lurer.com-ին հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով, Սպարտակ Ղուկասյանին հրավիրել էին Շիրակի մարզի քննչական բաժին՝ հարցաքննության, սակայն նա դեռ չէր հասցրել մտնել բաժին, երբ դիմակավորված անձինք, անհայտ պատճառներով, կիրառել են հարկադրանքի միջոց և տարել նրան։
«Հիմա թե՛ առևանգել են, թե՛ ձերբակալել են, թե՛ այլ գործողություններ են իրականացրել, որոնք նման են առևանգման, այս պահին չեմ կարող ասել, ես էլ դեռ չեմ հասել։ Իսկ ինքը հարցաքննության էր հրավիրվել Շիրակի մարզի քննչական բաժին։ Նա գնացել էր հարցաքննության, ոստիկանների ուղեկցությամբ՝ քննչական պահանջով, բայց չեն հասցրել ներս մտնել, միանգամից հարձակվել են և ոստիկանության մոտից տարել են»,- նշել է փաստաբանը։
Նախնական տեղեկություններով, Սպարտակ Ղուկասյանը ներկայում տեղափոխվում է Երևանի քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)