Լիլյա Սիրականյանը և Էստոնիայի դեսպանը քննարկում են ունեցել
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել ձեռներեցության ոլորտի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման ներուժի ընդլայնմանը։
Մտքեր են փոխանակվել նաև կանաչ տնտեսության զարգացման և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)