Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում 

Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն օրինակելի են. նախագահն ամփոփել է Թբիլիսի կատարած այցը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի բնորոշմամբ՝ Երևանի ու Թբիլիսիի միջև հարաբերություններն օրինակելի են այն առումով, թե ինչպես կարելի է ապրել կողք կողքի և խնդիր չդառնալ միմյանց համար։

Հայաստանի նախագահի դիտարկմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը վստահելի գործընկերներ են, և այդ վստահությունն առկա է ինչպես պետական, այնպես էլ անձնական շփումների մակարդակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողներին տված հարցազրույցում՝ ամփոփելով Վրաստան կատարած այցն ու Թբիլիսիում իր հանդիպումները վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Խաչատուրյանի խոսքով՝ Վրաստանի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներն ու քննարկումներն անցել են բարեկամական, ընկերական միջավայրում, խոսակցությունները եղել են անկաշկանդ և վերաբերել են կողմերին հետաքրքրող բոլոր թեմաներին։

«Ես փորձել եմ նրանց ներկայացնել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ նոր իրավիճակը։ Այդ թեման բոլորին էլ հետաքրքրում է, թե հետագայում ինչ է սպասվում,  հատկապես TRIPP նախագծի, սահմանների բացման և այլ հարցերի վերաբերյալ»,-նշել է նախագահը։

Վերջինիս բնորոշմամբ՝ քննարկումներ են եղել նաև Վրաստանում տիրող ներքաղաքական իրադրության շուրջ, ինչն էլ իր հերթին հետաքրքրում է Հայաստանին։ Խաչատուրյանի խոսքով՝ քննարկումներ են տեղի ունեցել նաև արտաքին խնդիրների ու բարդությունների շուրջ, որոնց բախվում է Վրաստանը։

«Քննարկել ենք նաև ապագայում մեր անելիքները, մեր ծրագրերը։ Մենք այն երկրներն ենք, որոնք իրականում հակասություններ ընդհանրապես չունեն, և եթե ժամանակ առ ժամանակ պատմության մեջ եղել են ինչ-որ բաներ, դրանք շատ հեշտ հարթվել են։

Իմ բնորոշմամբ՝ սա եզակի դեպքերից է, երբ հարևան երկրները երբևիցե իրար հետ մեծ խնդիրներ չեն ունեցել։ Դա շատ քիչ է լինում, քանի որ միշտ հարևաններն են խնդիրներ ունենում։ Սա օրինակ է, թե ինչպես կարելի է ապրել կողք կողքի և խնդիր չդառնալ մեկը մյուսի համար, այլ ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացրելնելով և օգնելով՝ շարժվել առաջ»,-ընդգծել է նախագահ Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը նաև հավելել է, որ հիմա Հայաստանն ու Վրաստանն ավելի շատ հենց տնտեսական համագործակցության մասին են խոսում, որովհետև միշտ քննարկում է այն թեման, թե ինչու երկկողմ ներդրումներ չկան։

«Հիմա, կարծում եմ, նոր միջավայր է ստեղծվում Հայաստանում, նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, և այդ նոր միջավայրում մենք անելիքներ ունենք։ Խոսքը բարձր տեխնոլոգիաները, էներգետիկ հնարավորությունները փոխադարձաբար օգտագործելու, սահմանների կառավարումը համատեղ իրականացնելու և այլնի մասին է»,-ասել է ՀՀ նախագահը՝ շեշտելով, որ վրացի գործընկերների հետ հանդիպումներում քննարկվել են հենց նմանատիպ հարցեր։

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ թե Վրաստանի, թե որևէ այլ երկրի հետ հարաբերություններում ամենակարևորը վստահության խնդիրն է. եթե կա վստահություն պետական մակարդակով, ինչպես նաև անձնական հարաբերություններում, դա շատ դրական և կարևոր է։

Նախագահը նաև կարևորել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների անձնական հարաբերությունները, ինչպես նաև հայ և վրացի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու մշտական շփումները ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում էր նոյեմբերի 19-ից 20-ը։ Նա Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում
Ամենադիտված