Մենք ընտրություն չունենք․ դա անհրաժեշտություն է․ Իրանի մայրաքաղաքը տեղափոխվում է
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից երկու պատճառով՝ գերբնակեցում և ջրի պակաս: Նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
«Մենք ընտրություն չունենք․ դա անհրաժեշտություն է», - ընդգծել Է Իրանի առաջնորդը։ Նրա խոսքով՝ եթե մեգապոլիսի բնակչությունը շարունակի աճել, չի ստացվի ջուր ապահովել նրա բոլոր բնակիչներին, քանզի այն շատ քիչ է։
Փեզեշքիանը հավելել է, որ ջրի պակասի խնդիրն անդրադարձել է ոչ միայն երկրի մայրաքաղաքին, այլև իրանական որոշ նահանգներին: Վերջին հինգ տարիներին Իրանում տեղումների քանակի կայուն նվազում է գրանցվում։ 2025 թվականին Թեհրանում տեղացել են նորմայից 40 տոկոսով պակաս տեղումներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան