Թրամփի ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը և Ուկրաինան «ավելին կստանան, քան կտան»․ Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամարտության կարգավորման նոր ծրագրի շրջանակներում Ռուսաստանը և Ուկրաինան ավելի շատ բան կստանան, քան կզիջեն։ Այս մասին ABC-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ինչպես Թրամփի վարչակազմը հստակեցրել է, ցանկացած համաձայնագիր պետք է ապահովի Ուկրաինայի, Եվրոպայի և Ռուսաստանի համար անվտանգության և զսպման լիարժեք երաշխիքներ՝ պատերազմի ավարտն ապահովելու, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ Ուկրաինայի վերականգնման և Ռուսաստանի՝ երկու երկրների ժողովուրդների բարօրության համար համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրման համար», - ասել է Լևիթը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով «իրավիճակի իրականությունը»՝ «փոխադարձ շահեկան» լուծում գտնելու համար, որի դեպքում «երկու կողմերն էլ ավելի շատ բան կստանան, քան կզիջեն»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը