Ամերիկացիները կարող են վրդովված լինել Թրամփի՝ Ուկրաինայի համար երաշխիքներից․ Axios
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ի անդամներին նման անվտանգության երաշխիքներ, կարող է զայրացնել «Ամերիկան առաջինը» շարժման կողմնակիցներին, գրում է ամերիկյան Axios լրատվականը։
Լրագրողների կարծիքով՝ ամերիկացիները կարող են քննադատել Թրամփին, եթե համաձայնագրով նախատեսված Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պարտավորեցնեն ամերիկյան զորքերին պաշտպանել Ուկրաինան նոր զինված հակամարտության դեպքում։
Նոյեմբերի 20-ին ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակեց Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը։ Financial Times-ի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը և այն անընդունելի են համարում առանց փոփոխությունների՝ չնայած Վաշինգտոնն ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան