Եվրոպան երկու բառով է արձագանքել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղ ծրագրին
Աշխարհ
Եվրոպայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի խաղաղ ծրագիրն անվանել են «շատ վատ»: Այս մասին հայտնում է Politico-ն։
«Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, որը ծանոթ է 28 կետից բաղկացած նոր առաջարկին, հայտարարել է, որ դա շատ վատ ծրագիր է», - հայտնել է պարբերականը։ Միևնույն ժամանակ, զրուցակիցն ընդգծել է, որ ուկրաինական կողմը, հավանաբար, ստիպված կլինի համաձայնել այդ առաջարկին:
Մեկ այլ բարձրաստիճան եվրոպացի նշել է, որ ամերիկյան խաղաղության ծրագրի ներկայացման պահը չափազանց անհաջող է ընտրված, քանի որ այժմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուժեղ ճնշման տակ է կոռուպցիոն սկանդալի և ռազմաճակատում Ռուսաստանի ռազմական հաջողությունների պատճառով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան