Ռուբիոն եվրոպացիներին խոստում է տվել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստացել է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագիրը: Այս մասին, հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal թերթը։
«Ռուբիոն ուրբաթ օրը բանակցություններ կվարի եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար», - պարբերականն իր զրուցակիցների խոսքերն է փոխանցում:
Աղբյուրները նաև նշել են, որ Եվրամիության երկրները որևէ կերպ չեն մասնակցել Թրամփի ծրագրի ստեղծմանը և «մինչև այս պահը տեղեկացված չեն եղել ամերիկյան առաջարկի մասին»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան