Ռուսաստանը տեղեկացված չի եղել Ուկրաինայի՝ Թրամփի ծրագիրը քննարկելու համաձայնության մասին․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը դեռևս որևէ հաղորդագրություն չի ստացել այն մասին, որ Ուկրաինան համաձայնել է բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրի շուրջ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը։ Financial Times-ի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը և այն անընդունելի են համարում առանց փոփոխությունների՝ չնայած Վաշինգտոնը ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։
Ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ից դուրս գալը, նոր սահմաններ, բուֆերային գոտի, Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ և սառեցված ռուսական ակտիվների օգտագործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան