Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍ Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ 

Փաշինյանն ու Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը

Քաղաքական

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: «Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը:

Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, բարի գալուստ Ղազախստան: Ձեր այցը շատ կարևոր է երկու երկրների, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար:

Հետևաբար՝ մեր հարաբերությունները նոր ազդակ են ստանում, և մենք վստահ ենք, որ դա նաև նոր իմպուլս կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար՝ մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի և վստահ եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական: Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ողջունել Ղազախստանում»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է. «Պարոն նախագահ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու և ջերմ ընդունելության համար: Իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ ընդգծել այդ գործում Ձեր անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել դրա համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք:

Այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը՝ կատարման ընթացքի մեջ է: Եվ սա, իսկապես, շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է: Համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը և Ձեր կողմից հյուրընկալվելը: Ես նաև մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների և մեր երկու երկրների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչն ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման և խորացման համար: Կրկին ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այդ ամենի առիթով»։

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար, ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ավանդույթները։

Նրա խոսքով` այսօր Հայաստանը դարձել է ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով` երկու երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա, փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում:

«Մեր համագործակցությունը թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային, թե՛ կրթական ոլորտներում շարունակաբար զարգանում է: Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի: Վարչապետի խոսքով` այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և իհարկե, նաև հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրել: Երկրի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի անդամները ստանում են նոր օրակարգ , որի շուրջ աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ առումով, երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը:

Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է վարչապետ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում` հավելելով, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:
Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի
Ամենադիտված