Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց կունենան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ հեռախոսազրույց կունենան, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Զելենսկին և Թրամփը հաջորդ շաբաթ հեռախոսազրույց կունենան», - հաղորդում է լրատվամիջոցը։
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը։ Financial Times-ի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը և այն անընդունելի են համարում առանց փոփոխությունների՝ չնայած Վաշինգտոնը ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ից դուրս գալը, նոր սահմաններ, բուֆերային գոտի, Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ և սառեցված ռուսական ակտիվների օգտագործում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)