Կրիպտոշուկան փլվել է՝ ներդրողների ռիսկերից փախուստի ֆոնին
Համաշխարհային Մամուլ
Ռիսկային ակտիվներից գլոբալ փախուստը սրեց ճնշումը կրիպտոշուկայի վրա՝ բիթքոյնը տանում մինչև յոթ ամսվա նվազագույնը՝ 85,350 դոլար։ Էթերը նույնպես նվազեց ավելի քան 2 տոկոսով՝ հասնելով վերջին չորս ամիսների ամենացածր մակարդակին։ Երկու ակտիվներն էլ շաբաթվա կտրվածքով ունեցել են շուրջ 8 տոկոս անկում։
Վերջին վեց շաբաթում կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիայի նվազումը գերազանցել է 1.2 տրիլիոն դոլարը, իսկ Հոնգկոնգյան բիթքոյնի ETF-երը մեկ օրում կորցրել են մոտ 7 տոկոս։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ շուկայի տրամադրությունները դարձել են խիստ խոցելի՝ բարձր տեխնոլոգիական սեկտորի անկման և Ֆեդերալի քաղաքականության շուրջ վստահության կորուստի ֆոնին։
Անկումը ստիպեց նաև կրիպտոակտիվներ կուտակող ընկերություններին զգալի կորուստներ գրանցել. Strategy-ի բաժնետոմսերը մեկ շաբաթում ընկել են 11 տոկոսով, Metaplanet-ը՝ մոտ 80 տոկոսով։ CryptoQuant-ը շեշտում է, որ բիթքոյնի շուկան այժմ գտնվում է 2023-ի հունվարից սկսված ցուլի փուլում ամենաթույլ վիճակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան