ԵՄ-ն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար առաջարկված ծրագիրը անվանել է «շատ վատ»
Աշխարհ
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը, ըստ Politico-ի, ով հղում է անում ԵՄ դիվանագետներին և պաշտոնյաներին, Եվրոպական Միությունը համարում է «շատ վատ»։
Politico-ի աղբյուրները հիասթափություն են հայտնել ԱՄՆ մոտեցման փոփոխության և Ուկրաինային «վատ գործարք» պարտադրելու նրա քայլի կապակցությամբ։
«Իհարկե սա մտահոգիչ է, բայց մենք պետք է հավատարիմ մնանք մեր դիրքորոշմանը։ Եթե Ռուսաստանը անպատիժ մնա, միայն ժամանակի հարց է, թե երբ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի նոր ալիք կտեսնենք, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում», - հրատարակությանը ասել է ԵՄ դիվանագետներից մեկը։
ԱՄՆ նոր ծրագրին ծանոթ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան ասել է, որ դա պարզապես «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բավարարելու կետերի ցանկ է»։ Նրա կարծիքով, դա շատ վատ ծրագիր է։ Այնուամենայնիվ, պաշտոնյան նշել է, որ ազդանշանները ցույց են տալիս, որ ուկրաինական կողմը պետք է ընդունի այն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան