Ո՞վ է հանձնել Արցախը. Մխիթար Հայրապետյան
Քաղաքական
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լավ չի պատկերացնում մի այնպիսի իշխանություն ու չի պատկերացնում մի այնպիսի երկիր, որտեղ չլինեն սխալներ։
«Կարևորը՝ իշխանությունն իր մեջ ունենա ներքին ուժ ու համարձակություն՝ առերեսվելու սխալների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Երբ ՔՊ-ականից հետաքրքրվեցին, թե իրենք ճակատագրական սխալներ չե՞ն արել, նա ասաց, թե կոնկրետ օրինակներ է պետք բերել։
«Արցախի հետ կապված իրավիճակը»,- արձագանքեցին լրագրողները։
«Ո՞վ է հանձնել Արցախը, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հարցնում եմ՝ Արցախը ներառված չէ՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, եթե մտնում ենք այս դաշտ՝ ակնկալում եմ, որ պատասխանեք այդ հարցադրմանը»,- նշեց ՔՊ-ականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)