ԱՄՆ վարչակազմը պատրաստ է փոխել Թրամփի Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը՝ քննարկումների առաջընթացին զուգընթաց․ Axios
ԱՄՆ
ԱՄՆ-ն պատրաստ է փոփոխություններ կատարել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրում՝ քննարկման փուլում, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով աղբյուրին։
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը ծրագիրը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հինգշաբթի օրը՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Հետագայում Զելենսկին հայտարարել է Թրամփի և նրա թիմի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին։
Ուկրաինայի նախագահը ծրագիրն անվանել է ԱՄՆ «տեսլական», բայց ոչ վերջնական առաջարկ։ Նա նշել է, որ Ուկրաինան հստակորեն ուրվագծել է իր «կարմիր գծերը» և կանի իր ներդրումը՝ այն «իսկապես իմաստալից» դարձնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան