Սիյարտո․ «Եվրոպան չպետք է խափանի Թրամփի խաղաղ պլանը Ուկրաինայի համար»
Աշխարհ
Վենգրիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները չպետք է խոչընդոտեն ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղ պլանին՝ ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի խաղաղ նախաձեռնությունը չպետք է դառնա եվրոպական քաղաքական հակադրությունների զոհ։
Սիյարտոն վստահեցրել է, որ եթե եվրոպական առաջնորդները նախկինում չխանգարեին խաղաղարար ջանքերին, Թրամփը կունենար իրական հնարավորություն կանգնեցնելու հակամարտությունը։ Վենգրիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ եվրոպացիների ֆինանսական միջոցները «չեն հոսի ռազմական մաֆիայի և ոչ մի վերահսկողության չառաջարկող կոռումպացված համակարգի գրպանները»։
Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել էր իր ասելով՝ Թրամփի կողմից հաստատված խաղաղ պլանի 28 կետը, որոնք հետագայում համընկել էին Axios-ի հրապարակած տարբերակի հետ։ Դրանց մեջ ներառված էին Կիևի՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջը, ինչպես նաև Քրիմը, Դոնեցկը և Լուգանսկը Ռուսաստանի մաս ճանաչելը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան