ԱՄՆ-ից պաշտոնապես մենք ոչինչ չենք ստացել․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը պաշտոնապես չի ստացել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ոչ ԱՄՆ-ի մշակած խաղաղ պլանը, ոչ էլ դրա հնարավոր փոփոխությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Ռուսական կողմը շարունակում է մնալ այն քննարկումների հարթակում, որոնք տեղի են ունեցել Անքորիջում։ Մենք գիտենք ԱՄՆ-ի խաղաղ պլանի հնարավոր փոփոխությունների և հաստատված ձևակերպումների առկայության մասին, սակայն պաշտոնապես մենք ոչինչ չենք ստացել», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ խաղաղ պլանի մասին տեղեկությունների մի մասը Մոսկվան իմանում է մամուլից, այլ ոչ թե Վաշինգտոնի հետ ուղիղ շփումներից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան