Թրամփին նորից սպառնում է իմփիչմենթ
ԱՄՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Էլ Գրինը հայտարարել է, որ պատրաստվում է ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը սկսելու համար դեռ մինչև Կոնգրեսի Սուրբ Ծննդյան արձակուրդները։ Ինչպես փոխանցում է Newsweek-ը, Գրինը վստահեցրել է, որ նախաձեռնությունը կներկայացվի մինչև դեկտեմբերի 22-ը։
Գրինը նախկինում ևս բազմիցս առաջարկել է Թրամփի իմփիչմենթը․ հունիսի 25-ին նա պահանջել էր նախագահի պաշտոնանկություն՝ առանց Կոնգրեսի խորհրդատվության Իրանին հասցված հարվածների համար։ Դեմոկրատ կոնգրեսմենը պնդում է, որ Թրամփի «անպատվելի առաջարկները և ստոր արարքները» վաղուց են հիմք ստեղծել պաշտոնական գործընթաց սկսելու համար։
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, և այժմ միայն մնում է պաշտոնական ներկայացման փուլը։ Կոնգրեսում այս հարցը կրկին կարող է դառնալ սուր քաղաքական հակադրությունների պատճառ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան