Ուրախ կլինեմ հայոց հոգևոր մայրաքաղաքում հանդիպելու մեր հավատավոր հայրենակիցներին․ Օհանյան
Այլ
Սեյրան Օհանյանը գրում է․
Նոյեմբերի 22-ին` երեկոյան ժամը 19:00, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված` ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:
Ես ևս ներկա եմ լինելու Սուրբ Պատարագին։ Ուրախ կլինեմ հայոց հոգևոր մայրաքաղաքում հանդիպելու մեր հավատավոր հայրենակիցներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ