Վենսը նշել է Ուկրաինայի հարցով խաղաղ ծրագրի գլխավոր բնութագրերը
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է այն հիմնական բնութագրերը, որոնք պետք է գրվեն Ուկրաինայի հարցով խաղաղ պլանում: Այս մասին նա հայտնել է X-ում։
Նրա կարծիքով՝ առաջին հերթին ուկրաինական խաղաղության ծրագիրը պետք է«դադարեցնի սպանությունները»։ Միևնույն ժամանակ կարևոր է պահպանել երկրի ամբողջականությունը։
ԱՄՆ փոխնախագահը նաև հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ընդունելի լինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար:
«Բացի այդ, անհրաժեշտ է մեծացնել հավանականությունը, որ պատերազմը չի վերսկսվի», նշել է Վենսը՝ խոսելով խաղաղության ծրագրի երեք կարևորագույն հատկանիշների մասին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)