Կարասինը կանխատեսել է Զելենսկու փլուզումը
Վերլուծական
Ռուսաստանի Զինված ուժերի հաջողությունները կարող են հանգեցնել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ռեժիմի ամբողջական փլուզմանը։ Նման կանխատեսում է արել Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը: Այս մասին գրում է Lenta-ն։
Նրա խոսքով՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին Ուկրաինայում իշխանությունը մազից է կախված։
«Այն, որ Զելենսկու ռեժիմը փտած է, արդեն ակնհայտ դարձավ նույնիսկ նրա հովանավորներին և կուրատորներին։ Դրա պատճառով այժմ նման խառնաշփոթ արշավ է տարվում որոշ ֆիգուրների սպիտակեցման համար», - ընդգծել է Կարասինը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան