ԱՄՆ-ն կարող է նոր գործողություններ սկսել Վենեսուելայի դեմ․ Reuters
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին Վենեսուելայի դեմ գործողությունների նոր փուլ սկսել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Նրանց խոսքով՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հավանական են ԱՄՆ-ի կողմից գաղտնի գործողություններ, այդ թվում՝ նրան տապալելու փորձ։
Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Վենեսուելայում ցամաքային ռազմական գործողության հնարավորությունը։
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրը ժամանել է Կարիբյան ավազան՝ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին։ Ռազմանավը տեղափոխում էր տասնյակ մարտավարական ինքնաթիռներ։
Դրանից մեկ օր առաջ Մադուրոն դիմել էր ԱՄՆ հանրությանը՝ կոչ անելով կանխել պատերազմը Կարիբյան ավազանում։ Նա հնարավոր զինված հակամարտությունը անվանել էր «ողբերգություն» ամբողջ Ամերիկայի համար և կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնի գործողությունները ուղղված են «ամբողջ մարդկության» դեմ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան