Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին․ թիրախը՝ «Հեզբոլլահ»-ի շտաբի պետը (տեսանյութ)
ՏեսանյութերԿիրակի օրը Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարձակման թիրախը «Հեզբոլլահ»-ի շտաբի պետն է եղել, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Մոտ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը Բեյրութի հենց կենտրոնում հարձակվել են «Հեզբոլլահ»-ի շտաբի պետի վրա, որը վերահսկում էր ահաբեկչական կազմակերպության ամրապնդումն ու զինումը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարարի և պաշտպանության ուժերի շտաբի պետի առաջարկությամբ հրամայել էր հարված հասցնել», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող բնակելի շենքին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Ալ-Արիդ փողոցում գտնվող բնակելի շենքն օդից հարված է ստացել թշնամու կողմից։ Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)