«Ռոման» վստահ հաղթանակ տարավ
Սպորտ
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից գոլերը խփեցին արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն, իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը եւ բրազիլացի պաշտպան Ուեսլի Ֆրանսան։
«Ռոման» 27 միավորով առաջատարն է եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիին»։ «Ռոմային» հավասարվելու հնարավորություն ունի 24 միավորով երրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերը», որն այս տուրում կմրցի «Միլանի» հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան