Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին Հոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդը Մարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Թրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆ Գիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ռուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտից Սուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը» Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին «Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով Հարությունյան Ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծված Փարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվել 

Լիդյան մեծ անարդարության զգացում ունի, բայց չի կոտրվում. փաստաբանը մանրամասներ է հայտնել

Իրավունք

«Սրբազան պայքարի» գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը շատ մեծ անարդարության զգացում ունի, բայց չի պատրաստվում կոտրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը` անդրադառնալով Լիդյայի հոգեբանական վիճակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 3–ամսյա կալանքի տակ թողնել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին։

«Երեկ եմ տեսակցել Լիդյային։ Ճիշտ է նա պատրաստ էր դատարանի նման որոշմանը, և դա նրան շատ օգնեց, բայց ինչքան էլ մարդ պատրաստ լինի, դժվար է համակերպվել անարդարության հետ։ Լիդյան ինձ ասաց, որ առաջին օրը փոքր–ինչ կոտրվել էր, բայց հիմա հասկանում է, որ իրեն համակարգը պատժում է` փորձելով կոտրել, դրա համար չի պատրաստվում կոտրվել»,–ասաց Սողոյանը։

Փաստաբանի խոսքով` Լիդյան իրեն փոխանցել է, որ իր կալանքի երկարաձգման մասին մայրը տեղյակ չէ, բայց իր քույրը ստիպված կլինի առաջիկա 1–2 օրը (որովհետև նոյեմբերի 26–ին լրանում է Լիդյայի նախկին կալանքի ժամկետը) զգուշությամբ լուրը հայտնել մորը, որը սրտի հետ կապված խնդիրներ ունի։

«Լիդյայի համար այս էտապում ծանր է մորից հեռու լինելը` հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Նման ծանր շրջան ունեցել ենք նաև առաջին կալանքի երկարաձգման ժամանակ, երբ Լիդիան հնարավորություն չունեցավ մասնակցելու հոր մահվան տարելիցին։

Դատարանը ոչինչ հաշվի չառավ։ Ես էլ հասկանալով, որ այնտեղ արդարադատություն չկա, չկա հանգամանք, որը վկայակոչելով կարող ենք կալանքը փոխել, նույնիսկ ավելորդ եմ համարել դրա մասին խոսել, որովհետև պարզ էր, որ որոշումն արդեն կայացված է։ Դատավորն իսկզբանե գիտի, ում է կալանքից ազատելու, ում` ոչ»,–ասաց փաստաբանը։
Նա շեշտեց, որ մեկ անգամ չէ, որ տղամարդ մեղադրյալները կամ «Սրբազան պայքարի» աջակիցները իրեն մոտեցել են և հարցրել, արդյոք հնարավոր չէ, իրենց կալանքը երկարաձգեն կամ իրենց կալանավորեն, բայց Լիդյային ազատ արձակեն։

Սողոյանը հիշեցրեց, երբ մեկ շաբաթ առաջ «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում է կայացրել դատարանը, նա հայտարարել է, որ չի կարող այդ որոշումն ընդունել, եթե դատարանը չի պատրաստվում փոխել Լիդյայի խափանման միջոց կալանքը։

Փաստաբանը հավելեց, որ Լիդյան իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել բոլոր լրատվամիջոցներին, մտահոգ մարդկանց, որոնք տարբեր հրապարակումներով աջակցում են իրեն։
Հիշեցնենք նաև` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի տնային կալանքը չի շարունակվի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին
Ամենադիտված