OpenAI-ին դատի են տվել ChatGPT օգտատերերի ինքնասպանությունների գործով. ԱՄՆ
Այլ
Մի շարք ամերիկյան ընտանիքներ դատական հայցեր են ներկայացրել OpenAI ընկերության դեմ՝ պնդելով, որ իրենց հարազատները կյանքին վերջ են տվել ChatGPT-ի հետ երկարատև շփումներից հետո։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Կալիֆորնիայի դատարաններում հինգշաբթի օրը ներկայացվել է յոթ տարբեր հայց, որոնց հեղինակները նշում են, որ chatbot-ի հետ զրույցներից հետո մարդկանց մոտ առաջացել են հոգեկան խանգարումներ և մոլորություններ։
Հայցերի հեղինակների պնդմամբ՝ որոշ օգտատերեր chatbot-ի հետ ինտենսիվ շփումներից հետո սկսել են դրսևորել վտանգավոր վարքագիծ, որը որոշ դեպքերում հանգեցրել է ինքնասպանության։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ ChatGPT-ն ունեցել է հոգեբանական ազդեցություն օգտատերերի վրա, ինչն անուղղակիորեն կարող էր նպաստել ողբերգական հետևանքներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)